Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի առաջնությունը պետք է փոփոխվի

Կդառնա՞ «Բանանց»-ը չեմպիոն
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության անցկացման ժամկետները չեն համապատասխանում եվրոպական առաջնությունների հետ: Արդեն ժամանակն է, որ մենք գարուն-աշունից մեր առաջնության ժամկետները տեղափոխենք աշուն-գարուն:
Այդպիսի փոփոխությունը առաջին հերթին ձեռնտու կլինի մեր ակումբներին, եւ ֆուտբոլիստներն այլեւս ստիպված չեն լինի ամառվա շոգին խաղադաշտ դուրս գալու: Նման փոփոխությունն անհրաժեշտ է նաեւ այն համատեքստում, որ հետո հնարավոր է Հայաստանի առաջնության ակումբները սկսեն մասնակցել եվրագավաթների խմբային փուլին, իսկ այդ դեպքում մեր ակումբները անպայման պիտի ունենան խաղային պրակտիկա: Նշենք, որ Հայաստանի առաջնությունը ավարտվում է աշնան սկզբին, մինչդեռ եվրագավաթներում ամենակարեւոր հանդիպումները կայանում են աշնան վերջին եւ ձմռան սկզբին: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել նաեւ մեր առաջնության մասնակիցների կազմի վրա. կազմը պետք է ավելացվի եւս 2 թիմով: Բանն այն է, որ գործող տարբերակն այնքան էլ հաջող չի, քանի որ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն չունի 2 շրջանից կազմված առաջնություն անցկացնել: Իզուր չէ, որ եվրոպական ուժեղ առաջնությունների թիմերի քանակը ամենաքիչը 16 է:
Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության ժամկետները նման էին մերին, բայց Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահի առաջին քայլը եղավ խաղերի անցկացման ժամկետները փոխելը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` իր «տնօրենի» գլխավորությամբ, պիտի հենց այսպիսի դեպքերում օրինակ վերցներ իր «մեծ ախպորից»: Մինչեռ մեր ֆեդերացիայի չինովնիկները երեւի մտածում են այն ժամանակ, երբ արդեն պետք չի լինում, կամ գուցե նման հարցերը ՀՖՖ-ի չինովնիկների համար «մանրուքներ են». դե, նրանք միայն մեծ մասշտաբի խնդիրներ են «լուծում»: Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է, որ մեր ֆեդերացիայում հասկանան, որ իրենց կատարած աշխատանքից մեր ֆուտբոլը ավելի շատ վնաս է ստանում, քան օգուտ: Հատկապես, երբ արդեն ակնհայտ է, որ հայկական ֆուտբոլի զարգացման մասին մտածելու փոխարեն, ՀՖՖ չինովնիկները երազում են, որ մեր հավաքականը հաղթի, որից հետո իրենք այդ հաղթանակի պատվին մամլո ասուլիս հրավիրեն եւ անգիր արած տեքստը արտասանելով` հաղթանակի պտուղները վերագրեն իրենց: Ժամանակն է, որ ՀՖՖ-ում հասկանան` խոսելու փոխարեն, աշխատել է պետք:
Կավարտվի՞ հեգեմոնիան
Ֆուտբոլում չլուծված հարցերն իրենց տեղն ունեն, անշուշտ, բայց կա նաեւ մի փաստ, որով այս տարի մի փոքր առաջընթաց ենք ունեցել: Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 3 տուր, բայց չեմպիոնության հարցը դեռ լուծված չէ: Մինչեւ հիմա արդեն քանի տարի ավանդույթի պես մի բան էր դարձել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Փյունիկ»-ը, առաջնության ավարտին մի քանի տուր մնացած, նվաճում էր չեմպիոնության տիտղոսը: Սակայն այս տարի «Բանանց» ֆուտբոլային ակումբը, ինչպես տեսնում ենք, «որոշել» է մեր առաջնությունը վերջապես փոքր-ինչ հետաքրքիր դարձնել: «Բանանց»-ը 25 խաղից հետո 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ահա երկրորդ հորիզոնականում ընթացող «Փյունիկ»-ը նրան զիջում է ընդամենը 2 միավորով: Վճռորոշ կլինի Հայաստանի առաջնության հաջորդ տուրը, երբ «Փյունիկ»-ը կհյուրընկալի «Բանանց»-ին: Հենց այս խաղում էլ պարզ կդառնա, թե ո՞վ է լինելու Հայաստանի առաջնության չեմպիոնը: Ըստ էության, «Բանանց»-ին ինչ-որ տեղ ոչ-ոքին էլ է ձեռնտու, բայց ամեն դեպքում «Փյունիկ»-ը ֆավորիտ է: Ու եթե հանկարծ «Բանանց»-ը կարողանա հաղթել, այդ դեպքում կարող ենք ասել, որ Հայաստանի առաջնությունում արդեն դրական տեղաշարժեր են նկատվում, ինչով առաջին հերթին վերջ կդրվի «Փյունիկ»-ի մենիշխանությանը, եւ գուցե հաջորդ տարի մեր առաջնության մնացած ակումբները ավելի համարձակ դառնան` ե՛ւ Հայաստանի առաջնությունում, ե՛ւ եվրագավաթներում, ինչը անչափ կարեւոր է մեզ համար: Կոպիտ ասած, Հայաստանի ֆուտբոլի շահերից ելնելով` մեզ այս պահին ավելի ձեռնտու է «Բանանց»-ի չեմպիոնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում