Այսպիսով` ընթացիկ ողջ շաբաթվա ընթացքում դրամը, թեև դանդաղ, սակայն արժևորվեց բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Եթե անցած ուրբաթ դոլարի կուրսը 359.9 դրամ էր, ապա այսօր այն հասավ 358.2 դրամի մեկ դոլարի դիմաց: Մյուս արժույթների համար այսօր ձևավորվեց հետևյալ միջին փոխարժեքները` 1 եվրո/495.4 դրամ, 1 ռուբլի/11.62 դրամ: Միաժամանակ, ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության, 2010թ. հոկտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77.4 մլն ԱՄՆ դոլար` 358.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,5 մլն ԱՄՆ դոլար` 359.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21.6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 358.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.15 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 21.2 մլն ԱՄՆ դոլար: