Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ամեն ինչ կանենք, որ հաղթենք Իտալիայի հավաքականին. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը պատասխանել է ՈւԵՖԱ-ի մեդիաբաժանմունքի աշխատակցի հարցերին:

– Հենրիկ, Հայաստանի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական փուլը շատ հաջող անցկացրեց և լավ արդյունքի հասավ: Նոր ընտրական փուլ է մեկնարկել: Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի հավաքականի՝ նոր խաղերին նախապատրաստության ծրագրից:

– «Եվրո-2012»-ի ընտրական փուլն արդեն պատմություն է, և դրա հետ կապված չեն լավագույն հիշողություններս: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի նոր հաջողությունների հասնենք:

– «Եվրո-2012»-ի ընտրական փուլից բավականին մեծ ժամանակ է անցել: Ի՞նչ գնահատական կտաք այդ փուլում Ձեր թիմի խաղին:

– Կարող եմ ասել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: Մեր մարզիչը երիտասարդ թիմ է ստեղծում և վստահում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների: Նրան ժամանակ է հարկավոր: Նա նոր սխեմաներ է փորձարկում, և առաջին խաղերում դժվարություններ ունեցանք: Այժմ պետք է փորձենք դասեր քաղել արդեն ավարտված խաղերից:

– Անցած հարցազրույցի ժամանակ Դուք պնդում էիք, որ Հայաստանի հավաքականի հաջողությունը ոչ թե պատահականության, այլ ֆուտբոլիստների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ո՞րն է նման հաջողության գաղտնիքը:

– Հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստները փորձում են խաղադաշտում թողնել իրենց ողջ ուժն ու էներգիան: Բոլորը ցանկանում են աշխատել և կատարելագործել իրենց որակները: Նա, ով քրտնաջան աշխատում է, հասնում է արդյունքի:

– Այդ հաջողություններից հետո հայերն ավելի՞ շատ են սկսել հետաքրքրվել ֆուտբոլով:

– Ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը միշտ եղել է, սակայն կար մի ժամանակահատված, որ ոչ ոք չէր հավատում մեր թիմի հաջողությանը: Հիմա մարդիկ հավատում են մեզ և մեծ հույսեր են կապում մեզ հետ:

– ԱԱ ընտրական փուլի առաջին խաղը տեղի կունենա Իտալիայի հավաքականի հետ: Կարո՞ղ է հաջողություններ ունենալ Ձեր հավաքականն այդ խաղում:

– Մենք ամեն ինչ կանենք, որ ոչ միայն խնդիրներ ստեղծենք Իտալիայի հավաքականի համար, այլև հաղթանակ տանենք, քանի որ հանդես ենք գալու տանը՝ սեփական երկրպագուների ներկայությամբ: Մենք պետք է անենք հնարավորը:

– Ի՞նչ կարող եք ասել Իտալիայի ազգային հավաքականի՝ «Եվրո-2012»-ում ելույթների մասին:

– Իտալացիներն ամենադիտարժան խաղը ցուցադրեցին «Եվրո-2012»-ում: Նրանք հրաշալի էին խաղում, և հակառակորդները չէին կարողանում հակախաղ գտնել: Նրանք արժանի էին եզրափակիչում խաղալուն:

– Հայաստանի հավաքականը կարո՞ղ է հաղթահարել խմբային փուլի արգելքը:

– Մենք չենք մտածում, թե որ հավաքականին կարող ենք հաղթել կամ պարտվել: Մենք խաղում ենք մեր ազգի համար, և ամեն ինչ կանենք հաղթանակների հասնելու համար:

– Որո՞նք են Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը:

– Խաղադաշտում բազմաթիվ երիտասարդ խաղացողներ կան, նրանք մոտիվացված են և ձգտում են հաղթանակների հասնել: Մենք փորձում ենք օգնել միմյանց, իսկ եթե ինչ-որ մեկը սխալվում է, ոչ ոք չի մեղադրում նրան:

– Ի՞նչ կասեք Վարդան Մինասյանի կատարած աշխատանքի մասին: Ի՞նչ ազդեցություն ունի նա թիմում:

– Նա շատ երիտասարդ և լավ մարզիչ է: Մենք ուրախ ենք, որ աշխատում ենք նման մարզչի հետ: Մեր բախտը բերել է, որ հանդես ենք գալիս նրա գլխավորությամբ:

– Դուք նրա հետ աշխատել եք նաև «Փյունիկ»-ում: Այդ հանգամանքն ազդո՞ւմ է ձեր հարաբերությունների վրա՝ այն դարձնելով ավելի յուրահատուկ:

– Ամենակարևորն այն է, որ նա հասկանում է խաղացողներին: Մինասյանը ֆուտբոլիստի իր կարիերան մի քանի տարի առաջ է ավարտել: Նա համապատասխան խորհուրդներ է տալիս մեզ, որպեսզի կարողանանք կատարելագործվել:

– Վերջին 3 տարիների ընթացքում Դուք 2 անգամ ճանաչվել եք Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ի՞նչ եք կարծում, մե՞ծ էր առաջընթացն այդ 3 տարիներին:

– Չեմ կարող ինքս դատել: Ցանկանում եմ շարունակել կատարելագործել որակներս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմիս անդամներին, առանց որոնց հնարավոր չէր լինի նման հաջողությունների հասնել: Ես ամեն օր աշխատում եմ, որ ավելի բարձրակարգ խաղ ցուցադրեմ:

– Հայաստանի հավաքականում կան Ռոման  Բերեզովսկու և Սարգիս Հովսեփյանի նման փորձառու խաղացողներ: Դուք Չեմպիոնների լիգայի պես խոշոր մրցաշարում խաղալու փորձ ունեք: Ի՞նչ եք կարծում, մոտ ժամանակներս կդառնա՞ք թիմի առաջատար:

– Ինձ համար մեծ պատիվ է այդ ֆուտբոլիստների հետ խաղալը: Նրանք հայկական ֆուտբոլի լեգենդներն են: Ես սովորում եմ նրանց հետ խաղալով: Ցանկանում եմ օգուտ տալ թիմիս և հասնել Ձեր նշած ֆուտբոլիստների մակարդակին:

– Միրչա Լուչեսկուի հետ աշխատանքից հետո բարելավե՞լ եք Ձեր խաղային որակները:

– Ցանկանում աշխատել հնարավորինս շատ և չչարաշահել մարզիչներիս վստահությունը: Միրչա Լուչեսկուի շնորհիվ Ուկրաինայի առաջնության 8 խաղերում 11 գոլ եմ խփել:

– Ո՞ր գործոնը որոշիչ կլինի և կօգնի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլ դուրս գալ:

– Լավ ֆուտբոլն ու լավ արդյունքները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում