Հղում կատարելով Reuters գործակալությանը` վրացական Civil.ge կայքը հենց նոր հայտնել է, որ Վրաստանում ձերբակալվել է 20 հոգի, ովքեր մեղադրվում են Ռուսաստանի համար լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացի են: Այս մասին գործակալությանը հայտնել են անանուն աղբյուրներից: Մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, քանի որ պատկան մարմինները մեկնաբանություն դեռ չեն արել: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ վերլուծության վարչության ղեկավար Շոթա Ուտիաշվիլին այս լուրը ոչ հաստատել է, ոչ էլ` հերքել: