ԱՄՆ-ի 2 խոշորագույն հիպոթեկային ընկերություններ` Freddie Mac-ը և Fannie Mae-ն, 2010թ. ընթացքում կրել են ընդհանուր առմամբ 41.5 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միայն 2010թ. չորրորդ եռամսյակում Freddie Mac-ի կորուստները կազմել են 1.7 մլրդ դոլար, իսկ Fannie Mae-ինը` 2,1 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2009-ի չորրորդ եռամսյակում Freddie Mac-ի վնասը կազմել էր 7.8 մլրդ դոլար, Fannie Mae-ինը` 16.3 մլրդ դոլար:
Եվ թեև այս ընկերությունները շարունակում են վնասով աշխատել, սակայն դարձյալ դիմել են պետությանը` օգնության խնդրանքով:
Freddie Mac-ը նախատեսում է կառավարությունից ստանալ լրացուցիչ 500 մլն դոլար, իսկ Fannie Mae-ը` 2.6 մլրդ դոլար:
Սա այն դեպքում, երբ այս երկու ընկերություններին պետական աջակցության չափը արդեն իսկ հասել է 150 մլրդ դոլարի, իսկ վերջին երեք տարիներին նրանց կրած վնասը գերազանցում է 200 մլրդ դոլարը: Freddie Mac-ին և Fannie Mae-ին են պատկանում ԱՄՆ հիպոթեկային շուկայի ավելի քան 90%-ը: 2008թ. երկուսն էլ ազգայնացվեցին, որպեսզի չսնանկանան:
Այժմ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Freddie Mac-ի և Fannie Mae-ի հետագա ճակատագրի հարցը. փետրվարի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը առաջարկել էր երկուսն էլ լիկվիդացնել: