Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) և Nakoil (ապրանքանիշը Motul) ընկերությունների աջակցությամբ կազմակերպեց հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքը Հայաստանում:
Մրցավազքը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 9-ին, Սևանա լճում, ջրային մոտոցիկլետների երկու դասում` մինչև 255 և ավել ձիաուժ հզորությամբ: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 20 մարզիկ, ովքեր մրցում էին օլիմպիական համակարգով 1200 մետր երկարությամբ ջրային մրցուղով: «A» դասում հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքի հաղթողներ դարձան Դավթյան Ռաֆին, Բաղդասարյան Շավարշը և Ավետիսյան Վաչիկը, իսկ «B» դասում` Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը և Հովակիմյան Հակոբը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:
«Հաճելի է տեսնել, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Հայաստանում էքստրեմալ մարզաձևերն ավելի ու ավելի հայտնի են դառնում: Միջոցառման հյուրերն իրենց համար Հայաստանում բացահայտեցին ջրամոտորային նոր սպորտաձև և մենք հույս ունենք, որ հիդրոցիկլետների մրցությունը կբարձրացնի հայ երիտասարդների հետաքրքությունը ջրային սպորտի և ակտիվ հանգստի հանդեպ, ինչպես նաև Սևանա լճի զբոսաշրջային գրավչությունը”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այս մրցությունը ցույց տվեց, որ Հայաստանում կան հիդրոցիկլետների մրցավազքի սիրահարներ, որոնց հարուստ ներուժը կարող է բացահայտվել հետագա մրցույթներում: Մասնակիցների խոսքով նրանք պատրաստ են ապագայում նույնպես մասնակցել նման մրցույթների, որը հնարավորություն կտա հետագայում անցկացնել ոչ միայն սիրողական այլ նաև արհեստավարժ մակարդակի մրցումներ», – ասել Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
Միջոցառմանն աջակցել էին նաև Vitesse и Flash ընկերությունները: