Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, ով գլխավորում է «Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչներին կոչ է արել ձեւավորելու միասնական մեխանիզմ` իշխող ռեժիմը փոխելու համար: Ինչպես հաղորդում է RBK.ru-ն, նա նշել է, որ «ժամանակն է համախմբվելու` կազմակերպված եւ կայուն ակցիաներ կազմակերպելու համար»:
«Քանի որ ընդդիմադիր ուժերից եւ ոչ մեկն առանձին չի կարող հասնել իշխանափոխության, ես կոչ եմ անում համատեղ ջանքերով կազմակերպել ընդդիմադիր ուժերի միասնություն` հակադրվելու իշխող ռեժիմին: Այսօր ամենակարևորը գործընթացին նպաստելն է, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակական լինի», – ասել է Նողաիդելին ճեպազրույցի ժամանակ: Նա նաեւ զգուշացրել է, որ առանձին գործողությունների դեպքում «հնարավոր է բացահայտ ագրեսիվ քաղաքականություն նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի եւ նրա շրջապատի կողմից»: