Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

КОММЕРСАНТ. Ադրբեջանա-ուկրաինական բանակցություններն ավարտվել են անարդյունք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` վերջինիս կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ:
Ինչպես գրում է ռուսաստանյան КОММЕРСАНТ-ը, բանակցությունների ընթացքում առանձնահատուկ արդյունքներ չեն արձանագրվել: Կողմերը միայն հաստատել են երկու երկրների միջեւ առկա բարիդրացիական հարաբերությունները, արդեն որերոդ անգամ կարեւորել Օդեսա-Բրոդի նավթուղին ադրբեջանական նավթով լցնելու գաղափարը, սակայն այդպես էլ հստակ արդյունքներ չեն արձանագրել: Ինչպես եւ սպասվում էր, երեկ նախագահների առաջին հանդիպմանը բանակցություններն ավելի շատ ծանուցողական բնույթ էին կրում: «Յանուկովիչի ու Ալիեւի համար կարեւոր էր համոզել մեկմեկու, որ Կիեւն ու Բաքուն պատրաստ են ռազմավարական գործակցության զարգացմանը` դրա համար ստեղծելով հեռուստատեսային պատկեր», – գրում է թերթը: «Չնայած այն հանգամանքին, որ այցի նախօրեին Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում էր «տարբեր ասպարեզներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրման մասին», այցի ժամանակ այդպես էլ փաստաթղթավորված պայմանավորվածություններ չստորագրվեցին», – գրում է թերթը: Պարոն Ալիեւը, ով վերջին հինգ տարիների ընթացքում հայտարարում էր անհրաժեշտ քանակությամբ նավթով ապահովելու` ադրբեջանական պատրաստակամության մասին, երեկ նորից կրկնեց նույնը եւ այդպես էլ չխոսեց կոնկրետ ժամկետների մասին` երբ է լցվելու Օդեսա-Բրոդի նավթուղին, գրել է թերթը:
REGNUM գործակալությունն իր հերթին անդրադարձել է այն հանգամանքին, որ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում կողմերն այդպես էլ չեն խոսել ՎՈՒԱՄ կառույցից, որին երկու երկրներ էլ անդամակցում են: Գործակալությունը, տարօրինակ համարելով այդ փաստը, փորձել է մեկնաբանություն ստանալ ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովից: Վերջինս հավաստել է, թե տարօրինակ ոչինչ չկա, քանի որ ՎՈՒԱՄ-ը այլեւս ակտուալ չէ երկու երկրների փոխհարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում