Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Fortune Oil ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ այս ընկերությունը Հայաստանի հանքարդյունաբերությունում ներդնելու է 500 միլիոն դոլար: Այլ մանրամասներ, սակայն, չեն նշվում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ընկերությունը, որը Չինաստանում գործունեություն է ծավալել նավթագազային ենթակառուցվածքների ոլոտում, 2011 թ. հունվարին հայտարարել էր, որ Bounty Resources Armenia ընկերությունից, որին են պատկանում երեք երկաթի հանքեր, 25 մլն դոլարով գնել է այդ ընկերության բաժնետոմսերի 35%-ը: Ընկերությունը ծրագրավորել է ավելացնել այդ մասնաբաժինը մինչև 50%` վճարելով դրա համար16 մլն դոլար: Այդ հանքավայրերը գտնվում են Հրազդանում, Աբովյանում և Սվարանց գյուղում: Նախատեսվում է, որ ծրագրի իրագործումը կսկսվի 2014 թվականին: