Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 ամենախոշոր ընկերությունների ցանկում 363-րդ հորիզոնականում է (22.7 մլն դրամ): Սա երևում է ՊԵԿ-ի կողմից երեկ հրապարակած այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 ամենախոշոր ընկերությունների և նրանց կողմից վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մեծությունների ցանկից: «Միկա Քորփորեյշնից» ավելի շատ սոցիալական ապահովության վճար են մուծել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը (ցուցակի 202-րդ հորիզոնականում է), Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը` (257-րդ տեղ), Չեխովի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը` (291-րդ տեղ), Ազգային գրադարանը (229-րդ հորիզոնական), «Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնը» (336-րդ հորիզոնական):