Սոցիալական ցանցերից ակտիվ օգտվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Facebook սոցիալական ցանցում օգտվել է «Commit to vote challenge» հավելվածից («ընտրությունների կոչի հավելված»), որը թույլ է տալիս ընկերներին տեղեկացնել Կոնգրեսի առաջիկա ընտրությունների մասին, որոնք կկայանան նոյեմբերի 2-ին: Այս մասին հաղորդում է Риа-Новости-ին:
Twitter-ում Օբաման ասել է, որ Facebook-ի միջոցով կարելի է մի քանի հազարով ավելացնել ընտրողների ներկայությունը քվեարկության օրը: Հավելվածը թույլ է տալիս պարզել, թե որքան մարդ է հնարավոր դարձել ներգրավել այս «իրադարձության» մեջ: