Այս տարվա ընթացքում ռուսական արտոնագրով Ադրբեջանում կսկսվի АК-74М տեսակի ինքնաձիգների արտադրությունը,- հաղորդում է Trend-ը:
«Ներկայումս ընթանում է ИЖМАШ գործարանի հետ կնքված պայմանագրի համաձայն արտոնագրված արտադրական գործընթացի յուրացման փուլը: Ադրբեջանում արտադրված առաջին ինքնաձիգերը կհայտնվեն արդեն այս տարվա վերջում»,- հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը:
Պայմանագիրը նախատեսված է 10 տարվա համար, իսկ տարեկան հավաքվելու է 12 հազար հատ ինքնաձիգ: Պայմանագրի համաձայն, արտադրված զենքը մատակարարվելու է միայն ադրբեջանական զինված ուժերին:
Ռուսական գործարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրության արտոնագիր տրամադրվել է միայն 2 երկրի` Ադրբեջանին և Վենեսուելային: