Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ալի Բիլգե Ջանքորելը ադրբեջանցի լրագրողների հետ հադիպմաը կարծիք է հայտնել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ ստորագրած փաստաթղթի վերաբերյալ։ «Աստրախանում կնքված փաստաթուղթը շատ մարդասիրական բնույթ ունի»,- նշել է նա։ Դիվանագետը հույս է հայտնել, որ այս փաստաթուղթը կողմերի միջեւ փոխադարձ վստահության ձևավորման սկիզբ կդառնա։ «Բոլորը ցանկանում են, որ Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում առաջընթաց արձանագրվի։ Բոլորը դրան են սպասում»,-ասել է Ալի Բիլգե Ջանքորելը։