ՀՅԴ Արցախի կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը 1in.am-ի հետ զրույցում նշեց, որ այն, որ Աստրախանի եռակողմ հանդիպումը կայացել է այդ քաղաքում Հեյդար Ալիեւի արձանի բացման ֆոնին, իհարկե, մտահոգությունների տեղիք է տալիս: Այդուհանդերձ, Իշխանյանն առաջարկել է ավելի շատ նշանակություն չտալ այդ հանգամանքին, քան այն իրականում կա: «Իհարկե, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, բայց մենք այդ փաստին ավելի շատ արժեք ենք տալիս»,- նշեց Իշխանյանը:
Ինչ վերաբերվում է Աստանայում սպասվող հանդիպմանը, ապա Իշխանյանի խոսքով, դեռ վաղ է այդ հարցում խոսել ակնկալիքների մասին: «Վաղ է խոսել, քանի որ քաղաքական զարգացումներ կարող են լինել: Այնպես որ, առավելագույնը, ինչ ակնկալում եմ, այն է, որ այդ հանդիպման ժամանակ կարող է ինչ-որ հայտարարություն ընդունվել»,- հավելեց ՀՅԴ Արցախի կոմիտեյի ղեկավարը` չմանրամասնելով, թե ինչ քաղաքական զարգացումների մասին է խոսքը, որոնք կարող են ազդել Աստանայում կայանալիք հանդիպման վրա: