APA-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանը պակիստանյան Global Industial & Defence Solutions ընկերության հետ համատեղ RPB տեսակի ավիառումբեր է արտտադրելու:
Այս մասին տեղեկացրել է պակիստանյան ընկերությունների միության մարքեթինգային տնօրեն Մուհամմեդ Սալմանը: Նա շեշտել է, որ արտադրվելիք սպառազինությունը համապատասպանելու է այդ զինատեսակի համար ընդունված միջազգային չափանիշներին:
Պակիստանյան այս ընկերության արտադրանքը ներկայումս արտահանվում է աշխարհի մի շարք երկրներ: