«Հուսով ենք, որ նոյեմբերին ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում քննարկումների արդյունքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի` Ադրբեջանի գրավյալ տարածքների վերաբերյալ փաստերի առնչությամբ»,- ադրբեջանական Trend գործակալությանը այսօր տեղեկացրել է Միլի մեջլիսի պատգամավոր, ՆԱՏՕ-ում ԽՎ պատվիրակության անդամ Մալախատ Հասանովան:
Նշենք, որ նոյեմբերի 12-16-ը` տեղի կունենա ՆԱՏՕ ԽՎ-ի 56-րդ նստաշրջանը:
Մ. Հասանովայի խոսքով, նախկինում ՆԱՏՕ ԽՎ-ում քննարկվել է նման հարցեր, սառեցված հակամարտությունների կարգավորման հեռանկարները, սակայն ԼՂ խնդրի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու նախաձեռնություն առայժմ չի եղել: