Ադրբեջանական գործակալությունները փոխանցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական ուղերձն իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին:
Ադրբեջանի նախագահը շնորհավորել է նրան «Հանրապետության օրվա» առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անձամբ իմ եւ Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ հանձին Ձեր` ողջ թուրք ժողովրդին` բարեկամ եւ եղբայր Թուրքիայի ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ»: Ադրբեջանա-թուրքական բարեկամությունն ու եղբայրությունը իրենց մարմնավորումն են գտել մեր հարաբերություններում: Մեր ժողովուրդների միասնական կամքով այդ հարաբերությունները բարձրացել են անխախտ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության մակարդակի»: Իլհամ Ալիեւը Գյուլին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ գործերում, իսկ թուրք ժողովրդին` խաղաղություն եւ բարեկեցություն: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: