Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Սոցիալական ցանցերը` որպես քաղաքական ակտիվիզմի գործիք

Հայաստանում հասարակությունը աստիճանաբար դառնում է քաղաքականապես ավելի ակտիվ: Այս փաստը միաձայն ընդունում ու ողջունում են «Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ» թեմայով քննարկման բոլոր բանախոսները:

Եթե համաձայն 2005թ.-ին կատարված հարցումների` հայաստանցիների 70%-ը ասել է, որ չի մասնակցի խաղաղ ցույցի, ապա այժմ իրավիճակը անհամեմատ լավ է:

«Քաղաքական ակտիվության առաջին պատճառը տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքն է Հայաստան և ինտերնետի տարածումը երկրում: Երկրորդ պատճառն այն քաղաքական իրավիճակն է, որ ունենք հիմա. այն նպաստում է իշխանության և ընդդիմության` քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ավելի ուշադիր լինելուն»,- մեկնաբանում է քաղաքագետ Միքայել Զոլյանը:

Քննարկելով անցյալ տարվա ընթացքում նախաձեռնված քաղաքական ակցիաները` բանավեճի մասնակիցները փաստում են, որ դրանց տարածման մեջ մեծ դեր ունեին սոցիալական ցանցերը, մասնավորապես facebook-ը:

«Սոցիալական ցանցերի միջոցով մենք փորձում ենք արդիականացնել քաղաքացիական ակտիվիզմին ծառայող գործիքները»,- ասում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Բանախոսի կարծիքով, հնարավոր է, որ մեր երկրում փորձ արվի սահմանափակել սոցիալական ցանցերի ազատությունը. «Հիշենք Արմեն Աշոտյանի խոսքը. «Մեր խնդիրը ոչ թե օտարալեզու դպրոցներն են, այլ չվերահսկվող ինտերնետը»»:

Այս մտավախությունը դեռ հավանական չէ, սակայն այժմ անժխտելի է այն փաստը, որ սոցիալական ցանցերը Հայաստանում օգտագործվում են որպես գործիք` հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալելու ու քարոզչություն տարածելու համար:

«Եթե չլինեին ինտերնետն ու սոցիալական ցանցերը, քաղաքացիական գործողությունները ավելի դանդաղ կիրականացվեին»,- ասում է քննարկման բանախոս Սերգեյ Սարգսյանը:

Սոցիալական ցանցերի այսպիսի ընկալումը, ինչպես մատնանշում է քաղաքագետ Միքայել Զոլյանը, հատուկ է կիսադեմոկրատ երկրներին, մինչդեռ ԱՄՆ-ում և Եվրոպայում սոցիալական ցանցերը օգտագործվում են իրենց բուն նպատակով` պարզապես շփվում են ընկերների հետ ու ծանոթություններ հաստատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում