Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մելինեն ավելի ուժեղ էր, քան Հռիփսիմեն, բայց պարտվեց. գլխավոր մարզիչ

Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն իր առջև խնդիր է դրել ավելացնել սեփական քաշը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծանրորդուհին՝ նշելով, որ դա հնարավորություն կտա մրցել ավելի ծանր քաշ ունեցողների հետ: Հիշեցնենք, որ Խուրշուդյանը բրոնզե մեդալակիր էր դարձել գերծանրքաշայինների մրցաշարում՝ առաջ անցնելով իրենից ավելի ծանր քաշ ունեցող մրցակցուհիներից:

Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ բարձր տրամադրություն է ունեցել օլիմպիական խաղերի ժամանակ: «Բարձր տրամադրությամբ եմ իջել հարթակից, բայց չգիտեի դեռ, որ բրոնզե մեդալակիր եմ: Երկրորդ մոտեցման ժամանակ չհաշվեցին բարձրացրած քաշը, երրորդ մոտեցմանը շատ լավ էի տրամադրված հոգեբանորեն, գնացի ու բարձրացրի»,- պատմեց նա: Ի դեպ, Հռիփսիմե Խուրշուդյանն այս տարի նախատեսում է ամուսնանալ: 2013 թվականին նա կհանգստանա, իսկ 2014 թվականի գարնանից կվերադառնա մեծ սպորտ և կմասնակցի միջազգային մրցաշարերին:

Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Մելինե Դալուզյանի պարտությանը: Ըստ նրա՝ Մելինեն ավելի պատրաստված էր, քան Հռիփսիմեն, բայց նրա մոտ հոգեբանական խնդիր կային: «Մելինեն ավելի բարձր կարգավիճակում էր, բայց վարագույրից այն կողմ զարմանալի վարք դրսևորեց, հոգեբանական արգելակում ունեցավ և չկարողացավ այդ վիճակից դուրս գալ: Ասաց՝ ծանրաձողը ոնց որ մի տոննա լինի՝ գետնի մեջ խրված, չեմ կարողանում բարձրացնել: Մենք գնացել էինք ոսկե մեդալի համար, նա ուժեղ էր և կարող էր դա ունենալ, բայց մրցումներին մասնակցելը մոռացել էր»,- ասաց գլխավոր մարզիչը: Ըստ նրա՝ առաջիկայում Մելինե Դալուզյանն ակտիվորեն կմասնակցի մրցաշարերին, որպեսզի հոգեբանական արգելքները հաղթահարվեն:

Երկրորդ մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ, անդրադառնալով պարտություններին ու ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի և մարզիչների հրաժարականի մասին խոսակցություններին, ասաց, որ առաջիկայում ֆեդերացիայում նիստ կգումարեն: Ըստ նրա՝ եթե մեղավորներ ու թերացողներ հայտնաբերվեն, բնականաբար, կքննարկվի հրաժարականների հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում