Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ֆիլիպ Քրոուլին երեկ՝ հոկտեմբերի 28-ին, շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ծննդյան օրը:
Քրոուլին իր շնորհավորական ուղերձը հրապարակել է Twitter հասարակական ցանցում ունեցած իր անձնական էջի միջոցով: Նա իր ուղերձում նշել է. «Ձեր 54-րդ տարեդարձը լի էր կորցրած հնարավորություններով: Հուսով եմ՝ ձեր 55-րդ տարեդարձի ընթացքում այլ հարաբերություններ ստեղծեք Իրանի ու աշխարհի միջեւ: Ծնունդդ շնորհավոր, նախագահ Ահմադինեժադ: Ծնունդը տոնեք՝ Ջաշ Ֆաթալին ու Շեյն Բաովերին տուն վերադարձնելով: Դա այն նվերն է, որը պետք է շնորհվի»: