Բրիտանական Diageo Plc ընկերությունը, որն աշխարհում ամենախոշոր ալկոհոլային արտադրողն է, երկուշաբթի օրը հայտարարել է, որ 1.3 մլրդ ֆունտ ստերլինգով գնում է թուրքական Mey Icki ընկերությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Լոնդոնում տեղակայված կոնցերնը, որին պատկանում են այնպիսի աշխարհահռչակ բրենդներ, ինչպիսիք են` Smirnoff, Johnnie Walker, Guinness, Baileys և Captain Morgan, Թուրքիայում առաջատար ալկոհոլային արտադրողին գնել է TPG Capital (TPG) և Actera ներդրումային ընկերություններից: Mey Icki արտադրում է թուրքական օղին` ռակեն` շուկայում ունենալով առաջատար դեր: Անցած` 2010թ-ին այս ընկերության վաճառքները կազմել են 300 մլն ֆուտն ստերլինգ: