Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը, այսօր` փետրվարի 21-ին, Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում, ինչի մասին հայտնել է նահանգապետՄահբուբուլլահ Սայիդին:
Սայիդիի խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել Իմամ գավառում` տեղի ադմինիստրացիայի ղեկավարի նստավայրում: Հիմա դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Տուժածների թիվը հասնում է 25-ի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: