ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Վրաստանում իրականացված ռազմական բարեփոխումները ու վստահություն է հայտնել, որ երկիրն անդամակցելու է դաշինքին: Հինգշաբթի երկօրյա այցով Թբիլիսի ժամանած Ջիանպաոլո դի Պաոլան Վրաստանի պաշտպնության նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ երկրի պաշտպանունակությունը աճում է, եւ Վրաստանն ամրապնդում է կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է Վրաստանի հետ միասին աշխատել բարեփոխումների ուղղությամբ: