ՀՖՖ մամլո քարտուղարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը՝ Դավիթ Խարիտոնաշվիլու գլխավորությամբ:
Մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան և Լևան Տոդրիան:
Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լևան Կվարացխելիան: