Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Սոչիի հանդիպմանը Սերժ Սարգսյանը կներկայանա որպես Ռուսաստանի նախընտրելին

«Համանախագահները տարբեր մակարդակի խնդիրներ են լուծում կարգավորման շրջանակներում: Եթե Ռուսաստանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը իր աշխարհաքաղաքական շահերի հետ կապված խնդիրների լուծում է նախանշում` ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների ծիրում, ապա Միացյալ Նահանգների համար այդ խնդիրն ունի ավելի գլոբալ նշանակություն»,- ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ԱՄՆ հնարավոր ակտիվացմանն անդրադառնալով` «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Մելիքյանը չբացառեց, որ որոշ փուլերում հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունների ներդաշնակեցում:

Այդուամենայնիվ, ըստ Մելիքյանի, առաջիկա մեկ տարվա ընթացքում լուրջ փոփոխությունների ականատես չենք լինի:

Իսկ Սոչիի հանդիպումը, Մելիքյանի գնահատմամբ, ավելի շատ կարելի է դիտարկել Հայաստանում իշխանական թևի կոնսոլիդացման համատեքստում` Սերժ Սարգսյանը Սոչիում հանդես է գալու որպես Ռուսաստանի համար նախընտրելի Հայաստանի ապագա նախագահ:

«Սերժ Սարգսյանին երկարաժամկետ քարտ-բլանշ է տրված, թե դա ինչի կհանգեցնի և ադրբեջանական կողմը ինչ դիրքորոշումներ կորդեգրի` դժվար է ասել, բայց փաստ է այն, որ տարածքներ հանձնելու Հայաստանի պատրաստակամությունը երկարաձգվում է»,- նշեց Մելիքյանը:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի սպասվելիք այցը Հայաստան և այն դիտարկումը, թե ԱՄՆ-ն այսկերպ փորձում է իր ձեռքը վերցնել բանակցային գործընթացը` Մելիքյանն ասաց. «Չեմ կարծում, որ կարգավորման գործընթացը երբևէ դուրս է եղել ամերիկյան ընթացիկ գործունեության շրջանակներից, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ է եղել` նա միջամտել է, երբ անհրաժեշտ է եղել, որպեսզի դա արվի ուրիշների ջանքերով` Միացյալ Նահանգները դա թույլ է տվել: Բայց այս գործընթացը մշտնջենական մոնիտորինգի տակ է, և ԱՄՆ-ը շատ ուշադիր հետևում է զարգացումներին»:

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգների կարգի համաշխարհային տերությունը ամեն ինչ վերահսկում է, այլ խնդիր է, որ ձգտում է հասնել առավելագույն արդյունքների նվազագույն ջանքերի և ծախսերի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում