Միջնաժամկետ նոր ծրագիր է դրվել շրջանառության մեջ, որը պետք է նպաստի Թուրքիայի տնտեսական աճին: Այն կտեւի երեք տարի, որի հաջող ավարտի դեպքում մոտ 1.5 աշխատատեղ կստեղծվի այս երկրում (առանց հաշվի առնելու գյուղատնտեսության ցուցանիշները): Պետնախարար եւ վարչապետի տեղակալ Ալի Բաբաջանն հինգ այլ նախարարների հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան լուրջ հաջողություններ է արձանագրել գործազրկության դեմ պայքարում, եւ գործազուրկների թիվն այս տարի կհասնի 12.2%-ի: