Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի դեկտեմբերին 343 խոշոր հարկատուների կազմակերպություններում կատարվել են 80 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ՝ 2760.7 մլն դրամի չափով:
Սա ներկայացված է ՊԵԿ-ի հրապարակած Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի` 2010թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծականում: Ընդ որում` ստուգումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարների այս ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.7%-ով: