Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ռուսաստանի ճնշումը աշխատել է

Ասում է ՌԱՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեիք աստրախանյան եռակողմ հանդիպումը, եւ այդ հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարությունը:
– Ես անակնկալի եկա, քանի որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց ավելին, քան ես սպասում էի: Ռուսաստանի նախագահի ճնշման տակ ադրբեջանական կողմը, փաստորեն, ստիպված էր համաձայնել վստահության կառուցման չափանիշների շուրջ, որը կոչ է անում փոխանակել ռազմագերիներին, ինչը մինչեւ հիմա Ադրբեջանը մերժել է: Նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվող Մանվել Սարիբեկյանին հրաժարվեցին փոխանցել Կարմիր խաչին` մինչ նրա մահը: Այսինքն` սա մի համաձայնություն էր, որը Ադրբեջանը շարունակաբար մերժել էր: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ճնշումը աշխատել է: Իսկ հանդիպումից երկու հետաքրքիր եզրակացություններ կարելի է անել: Առաջինն այն է, որ կարծես թե վերադառնում ենք բանակցությունների սկզբին, այնպիսի հիմնարար խնդիրներին, ինչպիսիք են ռազմագերիների փոխանակումը, զինադադարի ամրապնդումը: Դիվանագիտական բանակցությունները այժմ չեն ընթանում ԼՂ կարգավիճակի կամ Մադրիդյան սկզբունքների շուրջ: Մյուս հետաքրքիր կողմն այն է, որ Ադրբեջանը նորից մեսիջ ուղարկեց աշխարհին` հանդիպումից մեկ օր առաջ, որը բացասական մեսիջ էր, որովհետեւ նրանք սպանել էին հայ զինվորին, ինչը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ չեն կարող իրականում վստահել Ադրբեջանին, որպես բանակցող կողմ:
– Եթե ասում եք, որ նորից ենք սկսում բանակցային պրոցեսը, արդյո՞ք դրան չի մղում ինքը Ռուսաստանը, եւ ընդհանրապես, դա ինչի՞ կարող է բերել:
– Այո՛, բայց ոչ միայն Ռուսաստանը. ամբողջ Մինսկի խումբը վերադարձել է առաջին աստիճանին եւ շատ առումներով, իրականությունը հիմա մի բան է ցույց տալիս` կանխել Ադրբեջանին, որ նա չգնա պատերազմի եւ նրան հետ բերել բանակցությունների սեղանի շուրջ: Այսինքն` եթե հիշում եք, հունիսին տեղի ունեցած այդ միջադեպից մինչեւ հիմա Ադրբեջանը դուրս եկավ դիվանագիտական գործընթացից, եւ այսօր Մինսկի խումբը այդ երկու կարեւոր առաջնահերթություններն ունի:
– Պարոն Կիրակոսյան, արդեն երկրորդ անգամ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը փաստաթուղթ են հրապարակում. մեկը` Մայենդորֆում, մյուսը` Աստրախանում: Տպավորություն է, որ Ռուսաստանը փորձում է իր հովանու ներքո վերցնել բանակցային պրոցեսը:
– Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Այսինքն` ընդհանրապես, կարելի է ասել, որ ճիշտ է, այդպես է: Բայց եթե վերլուծենք, ավելի հետաքրքիր մանրամասներ կգտնենք. Ռուսաստանը չէ այսպիսով դառնում դոմինանտ երկիր: Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակը արտացոլում է, որ ավելի շատ համագործակցություն կա Ռուսաստանի եւ Մինսկի խմբի մյուս անդամների միջեւ: Հետաքրքիրն այն է, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները թույլ են տալիս Ռուսաստանին վերցնել այդ առաջնորդողի դերը, որովհետեւ Մինսկի խմբում այժմ համագործակցություն կա: Դա նաեւ այն փաստի ճանաչումն է, որ Ռուսաստանը հզոր է այս տարածաշրջանում: Այդպիսի որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը ճարպիկ գտնվեց, որովհետեւ Ռուսաստանը բանալին է` դուռը փակել-բացելու համար: Բայց դա նորմալ է: Սակայն այստեղ մեկ այլ` առավել հետաքրքիր բան կա. կա մեկ երկիր, որը հիմա ավելի ազդեցիկ է ԼՂ հակամարտության համար, թեեւ Մինսկի խմբի անդամ չէ: Հավատաք, թե ոչ` խոսքը Բոսնիայի մասին է: Այն հիմա բանալի է դարձել այս հարցում: Բոսնիան զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը Ադրբեջանին տալիս է պատերազմը վերսկսելու պոտենցիալ հնարավորություն: Ավելի ամոթ եւ սխալ բան չի կարող լինել, որովհետեւ Բոսնիան լավ հիշում է, թե պատերազմն ինչ բացասական բան է, եւ հիմա նա վերջին երկիրը պետք է լիներ, որը զենք վաճառեր Ադրբեջանին: Ու այսօր, որպեսզի պատերազմը կանխվի, Եվրոպան պետք է կանխի Բոսնիայի կողմից զենքի այդ վաճառքը:
– ՌԴ նախագահը Աստրախանում նաեւ հույս է հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ կարող է համաձայնեցված տեքստ լինել արդեն: Մեկ ամսվա ընթացքում որքա՞ն հնարավոր է նման արդյունքի հասնել:
– Ըստ իս, ոչ մի բան էլ չի լինի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ: Ես ինքս հոռետես եմ եւ ոչ մի նշանակալից բան չեմ սպասում: Բայց մեկ հույս ունեմ, որ մինչ այդ հանդիպումը Ադրբեջանը կհասկանա, որ Ղարաբաղը երբեք չի կարող վերադարձվել Ադրբեջանի կազմ: Իսկ ընդհանրապես, ես ավելի անհանգստացած եմ Ադրբեջանի համար, որովհետեւ անցած ամբողջ վեց ամիսների ընթացքում ամեն անգամ, երբ հանդիպում է լինում նախագահների միջեւ, Ադրբեջանը ինչ-որ վատ բան էր անում մինչեւ հանդիպումը եւ մի ավելի վատ բան` հանդիպումից հետո: Եվ ես հիմա ինչ-որ վատ բան եմ սպասում Ադրբեջանից: Ինչը, ըստ իս, կապված է նաեւ Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ: Նրանք հիմա փորձում են ուժեղ երեւալ` նոյեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններից առաջ: Բայց նրանք դրանով առաջին հերթին իրենց են վնասում, որովհետեւ աշխարհի աչքին բացասական համբավ են ստանում, եւ նույնիսկ թուրքերն են զայրացած, որովհետեւ վերջին որոշումը Ադրբեջանի կողմից ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ: Խոսքը Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ վիզային ռեժիմ մտցնելու մասին է: Դա ինձ ուրախացնում է, որովհետեւ, ըստ իս, դա թուրք-ադրբեջանական դաշինքի վերջն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում