«Անձի կյանքում փոխվելու է մտածելակերպն ու վերաբերմունքը իր ապագայի հանդեպ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Նասդաքի» փորձագետ Հայկ Ոսկանյանը` խոսելով կենսաթոշակային կուտակային համակարգի մասին:
«Անձը պետք է սկսի մտածել, որ, բացի նրանից, որ պետությունը որոշակի գործառույթ է կատարելու իր կենսաթոշակը ապահովելու համար, ինքը նույնպես պետք է մասնակցի դրան, կառավարի իր կենսաթոշակային հաշիվը: Պարտադիր կուտակային համակարգը հնարավորություն կտա մի շարք խնդիրներ լուծել նաև տնտեսության մեջ. մասնավորապես՝ կկրճատի ստվերային աշխատավարձերն ու կդիվերսիֆիկացնի ֆինանսավորման միջոցները»,- ասաց Հ. Ոսկանյանը: