Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Հայռուսգազարդ» ընկերությունը՝ մոտ 13 մլրդ դրամ վճարած հարկերով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի «Հայռուսգազարդ» ավելացրել է իր վճարումները 21%-ով: Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) «Ալեքս Գրիգն» է` 12.6 մլրդ դրամ: Երրորդից տասներորդ տեղերում են՝ համապատասխանաբար Ղ-Տելեկոմը (12.2 մլրդ դրամ), Արմենտելը (11.1 մլրդ դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», բենզին եւ դիզվառելիք ներմուծող «Ֆլեշը» և «Սիթի պետրոլ գրուպը», Հայաստանի էլեկտրական ցանցերը, ծխախոտ ներմուծող «Վիդիս դիսթրիբյուշնը» և ծխախոտի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»: 11-րդ հորիզոնականում «Օրանժ Արմենիան» է: Ընդհանուր առմամբ, 2010թ. առաջին 9 ամիսների արդյունքներով 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 318.5 մլրդ դրամ կամ 17.7%-ով ավելի շատ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում (270.5 մլրդ):