«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր խորհրդարանում կատարվածը որակեց որպես «փոխզիջում` հանուն օրինագծի, հանուն խնդրի, հանուն գաղափարի»: Ստեփան Սաֆարյանը կարեւորում է այն հանգամանքը, որ խորհրդարանական մեծամասնությունը բովանդակային առումով իրենց հետ համաձայն է, որեւէ վերապահում չի ներկայացնում, այլ միայն որպես առարկություն մատնանշում է օրինագծի ընդունման ժամանակը: «Եթե խնդիրը ժամանակն է, Աստանայում սպասվող գագաթնաժողովը էական է խորհրդարանական մեծամասնության համար, ուրեմն` հարցի քվեարկությունը մենք տեղափոխում ենք դեկտեմբերի 9-ը` ամենավերջին քառօրյայի ամենավերջին հինգշաբթին»,- նշեց նա:
Հիշեցնենք., որ Ժառանգությունը հերթական անգամ ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի քվեարկությունը հետաձգեց այս անգամ մինչեւ դեկտեմբերի 9-ը: