Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց մրցաշարի 94 կգ քաշայինների պայքարում ավարտեց իր ելույթը` ցույց տալով երկամարտի 380 կգ արդյունք:
Հրում վարժությունում Նորայրը գլխավերևում պահեց 210 կգ ծանրաձողը` 2 անգամ չկարողանալով հրել 216 կգ-ը: Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Նորայրը ցույց տվեց 170 կգ արդյունք:
Բնականաբար, այս քաշով Նորայրը մեդալի հավակնորդ չէ, բայց նա մեր առաջին ծանրորդն է, որ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադայում 0 չստացավ: