Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գյումրիի իրադարձությունները անհանգստացրին իշխանություններին

Գյումրիում այսօր սկսված «փողոցների փակման օպերիացիաները», որն իրականացվեց երկկողմանի, հետաքրքիր զարգացումներ ունեցավ:

Այն բանից հետո, երբ փողոցները փակած ցուցարարներին միացան բազմաթիվ քաղաքացիներ` նրանց թիվը հասցնելով 550-600 մարդու, իսկ «Ժառանգության» պատգամավորների գլխավորությամբ մեքենաները (այդ թվում ոստիկանական) հետ մղվեցին` չկարողանալով անցնել փողոցով, բարձրաստիճան իշխանավորները սկսեցին զանգել «Ժառանգության» պատգամավորների բջջային հեռախոսներին` իբր տեղեկանալու, թե ինչ է կատարվում: «Այս պահին չեմ ուզում նրանց անունները տալ»,- ասաց Ս.Սաֆարյանը «Առաջին լրատվականին»:

Այնուհետև որտեղից որտեղ հայտնվեց վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտած, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ասաց, թե ԱԺ մեկ այլ պատգամավոր` Սամվել Բալասանյանը այս խնդրի հետ կապված օրինագիծ է պատրաստում ներկայացնելու ԱԺ: Լսելով դա` Ս.Սաֆարյանը հայտարարեց, թե եթե ԲՀԿ-ն այդքան շահագրգռված է այս հարցով, ուրեմն «Ժառանգությունը» կնախաձեռնի ԱԺ արտահերթ նստաշրջան և կառաջարկի ԲՀԿ-ին, ինչպես նաև ՀՅԴ-ին ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ այդ նախաձեռնությունը:

Ս.Սաֆարյանի խոսքով, այդպիսով հնարավոր կլինի փոփոխություններ կատարել այդ չարաբաստիկ մաքսային օրենսգրքում: Ի վերջո «Ժառանգության» վարչության անդամ Ռ.Հակոբյանը համաձայնության եկավ ոստիկանների հետ այն հարցում, որ եթե վերջիններս մեքենաների պաշարումը վերացնեն, ապա ցուցարարներն էլ կբացեն փողոցները:

Այդպես էլ եղավ` ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանները վերացրեցին շրջապակումը, որից հետո ցուցարարները «Հաղթանակ» ու «Ժառանգություն» վանկարկելով փակված տարբեր փողոցներից միացան իրար և դարձյալ մի կարճ հանրահավաք տեղի ունեցավ: Ելույթ ունեցան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ու վարչության անդամները` տեղեկացնելով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին դիմելու իրենց որոշման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում