Այսօր համացանցում հայտնվել է Apple-ի հիմնադիր և երկարամյա ղեկավար Սիթեն Ջոբսի նկարը: Դա արվել է ամերիկացի պապարացիների կողմից, որի հիման վրա որոշ բժիշկներ եզրակացրել են, որ Ջոբսին մնացել է ապրել 6 շաբաթ:
The National Enquirer ամսագրից հայտնել են, որ բոլոր նկարները ամսագրում կհայտնվեն հաջորդ համարում: Նկարն արված է այս տարվա փետրվարի 8-ին: Նկարի վրա հստակ երևում է, որ Ջոբսը շատ նիհարել է, նրա մազերը թափվել են, իսկ այն էլ ինչ կա, լրիվ սպիտակել են:
Հիշեցնենք, որ 2004թ. Սթիվեն ջոբսին առ ժամանակ հաջողվել էր հաղթահարել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Սակայն այդ հիվանդության բարդանալու պատճառով նա անցյալ ամիս ստիպված է եղել լքել իր աշխատանքը` բուժում իրականացնելու համար: Եթե հանկարծ հաստատվի նրա մոտալուտ մահվան մասին լուրերը, ապա ըստ փորձագետների` դա կարող է լուրջ ազդել իր ընկերության ակցիաների գների վրա, քանի որ տարիներ շարունակ հենց Ջոբսն է համարվել այդ ընկերության շարժիչ ուժը: