«Մենք բոլորս Թուրքիայի քաղաքացիներ ենք, անկախ մեր ազգային պատկանելությունից», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` այցելելով երկրի արեւելյան շրջաններ։«Մեզանից մեկը կարող է քուրդ լինել, մյուսը՝ թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ, բայց մենք բոլորս այս երկրի հարգարժան քաղաքացիներ ենք», – ասել է Գյուլը Բեթման նահանգում։ Նրա խոսքով, ազգային փոքրամասնությունների տարբերությունները հարստացնում են Թուրքիային։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ ոչ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի. յուրաքանչյուրը՝ որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, հավասար է օրենքի առաջ: