ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 18-ին, ժամը 18:00-ից մինչև ժամը 20:00-ը ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքը հասանելի չի լինելու` նոր կայքի տեղադրման կապակցությամբ:
Նշենք, որ հին կայքը բավականին դանդաղ էր աշխատում, իսկ հայերեն տառերը չէին երևում «Google Chrome» և «Mozilla Firefox» ինտերնետային զննիչներով բացելու դեպքում, քանի որ կայքը պատրաստված էր ոչ unicode տառատեսակների հիման վրա:
Նշենք նաև, որ կայքն այնքան հին էր, որ մինչև օգտվողը չէր գրում www. սկզբնատառերը, կայքը չէր բացվում: