Հայաստանի կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում մի քանի նոր հուշադրամներ է թողարկել:
Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում: Թողարկվել են «Ավետում», «Մոգերի երկրպագություն», «Համբարձում», «Մուտք Երուսաղեմ» անվանումներով արձաթե հուշադրամները, որոնք հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում: