Այս պահին արդեն Գյումրիում հանրահավաք է սկսվել տեղի դրամատիկական թատրոնի դիմաց, որտեղ հավաքված են մոտ 300 մարդ:
Նշենք, որ ոստիկանները փորձել են փակել դեպի հրապարակ գնացող մեքենաների ճանապարհը, սակայն «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը պառկել է ոստիկանական մեքենաների դիմաց` ձախողելով վերջիններիս փորձերը:
Հանրահավաքը հայտարարված էր ժամը 13:30, սակայն սկսվել է 13:00: