Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ոստիկանները փակել են միջպետական ճանապարհները` թույլ չտալու համար վարորդների մուտքը Երևան

Այսօր` առավոտյան ժամը 8-ից, Գյուրմրիում ոստիկանները շրջապատել են դեպի մայրաքաղաք եկող մեքենաները, փակել են Սայաթ-Նովա փողոցը, որը գտնվում է միջպետական ճանապարհի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ժամը 11-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց պետք է տեղի ունենար Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի` վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունեցող վարորդների բողոքի ցույցը: Վարորդների խնդրանքով վաղ առավոտյան “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մեկնել էին Գյումրի, իսկ Արմեն Մարտիրոսյանը` Վանաձոր, որպեսզի Երևան ուղեկցեն ցույցի մասնակիցներին: Պարզվեց, որ Գյումրիում` չնայած ամբողջ գիշեր “իրավապահ” մարմինների գործադրած ճնշումներին, մեկ տասնյակից ավելի ավտոտերեր, այնուամենայնիվ, առավոտյան հավաքվեցին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքի դիմաց: Իսկ շուրջ 100 մեքենաներ քաղաքի տարբեր հատվածներում սպասում էին ակցիայի սկսվելուն, որպեսզի միանան իրենց բախտակիցներին:

Ոստիկանները` խմբվելով տարբեր խաչմերուկներում, ամեն կերպ փորձում էին խուսափել պատգամավորներին հետ շփումներից: Ժամը ուղիղ 8-ին, երբ ցույցի մասնակիցներն արդեն ուզում էին շարժվել դեպի Երևան, 15-ի չափ ոստիկանական մեքենաներ “Կոլցո” գործողությամբ օղակի մեջ առան բողոքող վարորդներին ու պատգամավորներին: Ոստիկանները հրաժարվեցին հիմնավորել կամ բացատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը խափանող իրենց գործողությունները: Այս պահի դրությամբ շուրջ 100 ոստիկան պաշարման մեջ են պահում թատրոնին հարակից Սայաթ-Նովայի պողոտան (միաժամանակ խոչընդոտելով գյումրեցիների բնականոն երթևեկությունը):

Պատգամավորները հեռախոսով կապվել են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ներկայացնելով ոստիկանության ապօրինի գործողություններն ու պահանջելով միջոցներ ձեռնարկել, սակայն իրավիճակն առայժմ մնում է անփոփոխ:

Գյումրիի դրամատիկական թատրոնի հարակից տարածքում, որը դեռևս շրջափակված է ոստիկանության կողմից, ժամը 13:30-ին նախատեսված է անցկացնել հանրահավաք:

Նույն վիճակն է տիրում նաև Վանաձորում, որտեղ հասարակական կարգի պահապաններն առանց որևէ բացատրության փակել են շուրջ 10 ավտոմեքենաների ճանապարհը դեպի մայրաքաղաք: “Ժառանգություն” խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդագրություն է թողել ոստիկանության 1-02 հեռախոսահամարով: Այսօրինակ գործողությունները, կարծում ենք, հանցանք են սեփական ժողովրդի հանդեպ, որոնք, ըստ էության, կատարվում են երկրի բարձրագույն իշխանության լռելյայն անտարբերության իրադրությունում:

Հիշեցնենք, որ վարորդներն արդեն մեկ շաբաթից ավելի տևող բողոքի գործողություններով պահանջում են չեղյալ համարել ավտոմեքենաների “ժամանակավոր ներմուծման” ռեժիմով Հայաստան մուտքի սահմանափակումները և բարեփոխել արտասահմանյան համարանիշներով մեքենաների մաքսային արժեքի որոշման թալանչիական պայմանները:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի և Լոռու մարզի այն վարաորդները, որոնք բողոքում են «ժամանակավոր ներմուծում» ռեժիմի հետ կապված մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության դեմ, որոշել էին այսօր ժամը 11-ին բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում են «Ժառանգություն» կուսակցությունից, այս պահին ևս Գյումրիի Սայաթ Նովա փողոցում երթևեկությունը շարունակում է խափանված մնալ: Փակվել են նաև Երևան եկող ավտոմեքենաների ճանապարհը:

Գյումրիում հավաքված Շիրակի մարզի վարորդները որոշել են բողոքի ակցիա անցկացնել: Գյումրում են գտնվում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը»,- նշված է այդ հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում