Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեցին կառավարության մի շարք որոշումներում, որի արդյունքում հանվեց իրավաբանական անձանց համար կնիք ունենալու պարտադիր պահանջը:
«Սա բավականին երկար պատմություն ունեցավ, և այս փաթեթով վերջնականապես լուծվում է այդ հարցը: Պարտադիր կնիք ունենալու պահանջը այս որոշումով կհանվի»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ դա կնպաստի «doing business»-ում ՀՀ դիրքի բարելավմանը։