ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՙ«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության ղեկավարությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության դիրքորոշումը ՙ«Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` նշելով դրանց առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ պոմպակայանները պետք է գործարկվեն արդեն ոռոգման հաջորդ շրջանում: Ա. Գեւորգյանը նկատել է, որ արեւմտյան շինարարական ընկերություններին ծրագրին մասնակից դարձնելու նպատակներից էր նաեւ նրանց փորձը Հայաստանում կիրառելի դարձնելը: Նա, ընդգծելով, որ կառավարությունն առավել ուշադրություն է դարձնում ՀՄՀ-ի ծրագրերի ընթացքին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: