Thursday, 28 03 2024
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

Ազատ տնտեսական զսպաշապիկ

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծ, որն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել ԱԺ: Այն ենթադրում է ազատ տնտեսական 4 գոտիների ստեղծում:

Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ասել էր, որ նախատեսված է «Մարս» ձեռնարկությունում (ժամանակակից միկրոտեխնոլոգիաներ) և «Զվարթնոց» օդանավակայանի շրջակայքում (գյուղմթերքի արտահանում) նախատեսվող ազատ տնտեսական գոտիները ձևավորել այս տարի: Հետագայում կստեղծվեն ևս երկու գոտի` Digilabs ընկերության շուրջ (Հրազդանի կիրճի շրջանում) և Գյուրմիի Տեխնոպարկում:
Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը մեզ հետ զրույցում երեկ նշեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում կառավարությունը յուրաքանչյուր ազատ գոտու վերաբերյալ որոշում կընդունի, որտեղ հստակ կասվի, թե գործունեության կոնկրետ որ տեսակները կազատվեն հարկերից (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, գույքահարկ և այլն):

Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս ազատ տնտեսական գոտիները Հայաստանի համար: Ինչքանո՞վ է իրատեսական և ինչքանո՞վ է նպատակահարմար Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, ազատ տնտեսական գոտի կարելի է ստեղծել միայն «Զվարթնոց» օդանավակայանում: «Խոսքը նախևառաջ պետք է գնա այն մասին, որ առանց մաքսազերծման բեռները տեղափոխվեն: Ազատ տնտեսական գոտիները այսօր արդյունավետ կաշխատեն միայն օդանավակայաններում ու բեռնատար համալիրներում ստեղծվելու դեպքում: Իսկ Հրազդանում կամ «Մարս» գործարանում ինչի համար են ստեղծում` չեմ հասկանում: Բացարձակ հիմարություն: Եթե հայտարարեն, որ ազատ մաքսային գոտի ենք ստեղծում «Զվարթնոց» օդանավակայանում` այնպես, որ ինքնաթիռները նստեն, բեռները բաց թողնեն ճիշտ այնպես, ինչպես Դուբայում է, խնդրեմ, սա հասկանալի է: Բայց Դուբայի տնտեսական ազատությունը, օրինակ` շահութահարկի բացակայությունը գործում է ամբողջ երկրում, այնպես չէ, որ երկրի տարբեր մասերում տարբեր հարկային ռեժիմներ են», – ասաց Հ.Բագրատյանը` շեշտելով, որ փոքր երկրներում իմաստ չունի ազատ տնտեսական գոտիներ ստեղծելը: «Անգլիան էլ դարձել է օֆշորային գոտի, թեև աշխարհը բողոքում է դրա դեմ: Բայց մարդիկ ամբողջ երկիրն են դարձրել այդպիսին: Ազատ տնտեսական գոտիները իրենց արդարացրել են միայն մեծ երկրներում, որոնք աղքատ են եղել, այդ գոտիներով զարգացել են: Հաճախ առանձին կետերում են ստեղծել, հետո տեղափոխել են երկրի խորքերը: Փոքր երկրներում ազատ տնտեսական գոտի ստեղծելը նշանակում է ունքը շինելու տեղը աչքն էլ հետը հանել», – կարծում է նախկին վարչապետը: Նրա խոսքով, Հայաստանի պարագայում այդ տնտեսական գոտիները անցնելու են օլիգարխների տիրապետության տակ:

Այդ կարծիքին է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը: «Որովհետև, երբ երկրում իշխում է կոռուպցիան, հովանավորչությունը, ինչ-որ մեկին կարելի է անել այն, ինչը որ չի կարելի անել մյուսներին. շուկայի այս պայմաններում ազատ տնտեսական գոտիներից օգտվելու են նրանք, ովքեր կարժանանան կառավարության բարյացակամությանը: Այսինքն` ազատ տնտեսական գոտիները շատ հնարավոր է, որ դառնան փակ տարածք, որտեղ, լրիվ պաշտոնական, իրավական հիմքերը պահպանելով, հարկերից կազատվեն այն մարդիկ, ովքեր այսօր աշխատում են ընդհանուր դաշտում, բայց խուսափում են հարկերից», – հայտարարեց Ա.Նռանյանը: Նրա խոսքով, շատ ավելի լավ կլիներ, եթե կառավարությունը մտածեր ողջ երկրում գործարարության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու մասին: «Ինչքան էլ որ իրենք ասեն` գործարար միջավայրը ՀՀ-ում լավն է, ոչ մի խոշոր լուրջ ընկերություն էլ այս 20 տարվա ընթացքում ներդրումներ չի իրականացրել: Ոչ մի հայտնի բրենդ կամ արտադրություն մենք չունենք: Միակ շշկռված բրենդը «Կոկա-Կոլան» էր, որ ժամանակին արտադրություն դրեց Հայաստանում: Բայց ես համոզված եմ, որ եթե այն ժամանակ «Կոկա-կոլան» ՀՀ-ում արտադրություն չդներ, այսօր հաստատ չէր դնի: Հայաստանը դարձել է մի խումբ մարդկանց համար փող աշխատելու վայր, ազատ տնտեսական գոտին էլ ավելի լավ պայմաններ է ստեղծելու այդ խմբի մարդկանց համար», – համոզված է Ա.Նռանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում