ՀՀ նախագահի պաշտոնական կայքից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: