Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը չի բացառում դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: «Ես կարծում եմ, որ Աստանայի գագաթնաժողովում բեկում չի լինի, բայց կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ՝ արձանագրություն մտադրությունների մասին»,-այսօր ասել Է Վլասովը Բաքվում, որտեղ «Վեստնիկ Կավկազա» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիրը մասնակցում Է «Խորհրդարանի դերը քաղաքացիական հասարակության զարգացման գործում» թեմայով «կլոր սեղանին»: Վլասովի կարծիքով, ադապտացված կամ դասական տարբերակով այսպես թե այնպես հետագա բանակցային գործընթացի հիմքում լինելու են Մադրիդյան սկզբունքները: Վլասովը կարեւոր քայլ առաջ է համարել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երեկվա հանդիպումը. «Թող որ աշխարհաքաղաքական տեսանկյունից դա ամենամեծ քայլը չԷ, բայց թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում հանրային կարծիքի համար դա կարեւորագույն հարց է»: