Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Փնտրվում է «ՀայՌուսգազարդի» չափ գազի տեղափոխման ծախս անող երկիր

Ներկայացնենք եվրոպական մի շարք երկրներում գազի գինը` արտահայտված հայկական դրամով: Դանիայում 1 խմ գազը բնակիչները գնում են 277 դրամով, Ավստրիայում` 190, Բելգիայում 147, Ֆինլանդիայում` 146, Գերմանիայում` 139, Իռլանդիայում` 132, Նիդեռլանդներում` 125.6, Ֆրանսիայում` 125, Սլովակիայում` 124.6, Լիտվայում` 121.9, Հունգարիայում` 119.7, Իտալիայում` 116.5, Բուլղարիայում` 112.8, Լատվիայում` 112.8, Չեխիայում` 112, Ռումինիայում` 105.8, Էստոնիայում` 97.3 (թվերը հաշվարկված են http://www.energy.eu/#Domestic կայքի ներկայացրած տվյալների և երեկվա եվրո-դրամ փոխարժեքի կուրսի հիման վրա):

Իսկ հիմա, ուշադրություն, Հայաստանում 1 խմ գազի գինը կազմում է 132 դրամ: Այսինքն` պատահական վերցված եվրոպական այս 17 երկրներից 11-ում գազն ավելի էժան է, քան Հայաստանում: Բայց դա մեր իշխանությունների համար հաշիվ չէ, և նրանք տարիներ շարունակ մեզ կերակրում են ռուսական էժան գազի վերաբերյալ հեքիաթներով: Ավելին, հայ ժողովուրդը շունչը պահած սպասում է Հյուսիսից ստացվող լուրերին. հույս ենք փայփայում, որ դարավոր բարեկամը գազի գինը հերթական անգամ չի բարձրացնի: Իսկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ասաց, թե բանակցությունները շարունակվում են բավականին «բարենպաստ մթնոլորտում», և իրենք ամեն ինչ անում են, որ ռուսական կողմն այն չթանկացնի: Մեր իշխանություններին թվում է, թե Հայաստանում ոչ ոք ոչինչ չի հասկանում ու չի տեսնում (բացի իրենցից):

Հատուկ որոշ ուշ հասկացողների համար շեշտենք ևս մեկ անգամ` Հայաստանը արդեն իսկ գազի համար «Գազպրոմին» վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը: Տարիներ շարունակ մեր իշխանությունները դիտավորյալ թյուրիմացության ու մոլորության մեջ են գցում լրագրողներին ու հասարակությանը` հայտարարելով, թե սահմանի վրա 1000 խմ գազը Հայաստանը Ռուսաստանից գնում է 180 դոլարով, մինչդեռ, օրինակ, Մոլդովան այն գնում է 240, Ուկրաինան` 300 դոլարով, շուկայական գինը աշխարհում 300 (կամ, ասենք, 250) դոլար է և այլն, և այլն: Սակայն մեր իշխանությունները չեն հիշատակում, որ գազի ներքին տեղափոխման ծախսը աշխարհում ոչ մի տեղ չի գերազանցում 50 դոլարը (հազ. խմ-ի դիմաց): Հայաստանի սպառողներս, սակայն, ինչպես արդեն նշվեց, գազի 1000 խմ-ի դիմաց վճարում ենք 132 հազար դրամ (մոտ 360 դոլար): Այսինքն` գազի ներտնտեսական ծախսը (սահմանից սպառողին հասցնելու ծախսը) Հայաստանում 9-10 անգամ ավելի է, քան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Բայց այս զարմանահրաշ պատմությունը ավելի հասկանալի է դառնում, երբ հիշում ենք, որ մեր այդ չարաբաստիկ «սահմանի վրա» գազ վաճառողն ու գնորդը միևնույն ընկերությունն է` ռուսական «Գազպրոմը»: Այսինքն` «Գազպրոմը» գազը իբր «վաճառում է» իրեն պատկանող «ՀայՌուսգազարդին» 180 դոլարով (հազար խմ-ի դիմաց), հետո էլ մեզ տալիս 360 դոլարով (նույն ծավալի դիմաց): Կարող էր չէ՞ «Գազպրոմը» գազի «սահմանի վրայի» գին սահմանել, ասենք, 220 դոլարը (հազար խմ-ի դիմաց), «ՀայՌուսգազարդի» ներտնտեսական ծախսն էլ` 140 դոլար (վերջնական գինը դարձյալ կլիներ 360 դոլար):

Երեկ մենք փորձեցինք ճշտել Ա.Մովսիսյանինց` գիտի՞ արդյոք մի որևէ երկիր, որտեղ գազի տեղափոխման ծախսը նույնքան թանկ է, որքան Հայաստանում: Նախարարը պատասխանեց, թե գիտի, և որ նման երկրներ էլի կան: Սակայն որևէ երկրի անուն չնշեց: Որքան էլ փորձեցինք համացանցում գտնել մի որևէ երկիր, որտեղ գազի ներտնտեսական տեղափոխման նման բարձր ծախսեր լինեն, չհաջողվեց: Բայց քանի դեռ մեր իշխանավորները ձև են անում, թե նորմալ է սովորականից 10 անգամ ավելի թանկ տեղափոխման ծախսեր թույլ տալ, Հայաստանից որևէ մեկը չի համարձակվի «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի հիմնական սեփականատեր «Գազպրոմին» ասել` եղբա՛յր, սահմանի վրա գազը վաճառիր 250 դոլարով, կամ նույնիսկ` 300 դոլարով, միայն թե գազի ներտնտեսական ծախսդ 30 դոլարից ավելի չանես:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում