Ինչպես տեղեկացնում է ВЗГЛЯД-ը ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար, իտալացի ծովակալ Ջանպաուլո դի Պաոլան ժամանել է Վրաստան երկօրյա այցով` քննարկելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության հեռանկարները: Ջանպաուլո դի Պաոլան հանդիպումներ կանցկացնի Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեի, պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Վրաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: