Audi A7-ի սերիական մեքենաներից միայն ամենահզոր 3.0 TFSI մոդիֆիկացիայով մեքենան է կարող ոտք գցել 300 ձիաուժ ունեցող Porsche Panamera-ի հետ: ABT թյունինգային ընկերությունը Ժնևյան ավտոսրահում կցուցադրի A7-ի նոր տարբերակը, որը կարող է ձեռնոց նետել 400 ձիաուժ ունեցող Panamera S-ին: Թյունինգի մասնագետներին հաջողվել է 3.0 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շարժիչը հզորացնել և հասցնել 410 ձիաուժի:
ABT-ի կատարմամբ դիզելային A7-ը հիմա նույնպես կարող է մրցել կրտսեր Panamera-ի հետ: 3.0 TDI-ի հզորությունը 245-ից հասցվել է 310 ձիաուժի:
Որպես այլընտրանք առաջարկվում է 285 ձիաուժ ունեցող տարբերակը: Ավանդույթի համաձայն` ABT-ը մեքենայի արտաքին տեսքը շատ չի փոփոխում: ABT-ի համար պատրաստված նոր բամպերները ավելի շատ հիշեցնում են մեքենայի սերիական արտադրության սպորտային ձևը: Այսպիսի տեսք կարող է ունենալ S7-ը: Մեքենային շքեղ տեսք են հաղորդում 19-21 դյույմ ունեցող անվահեցերը:
Այս մասին հաղորդում է http://bizprt.ru կայքը: