Թուրքական իշխանություններն ակնկալում են Ադրբեջանից, որ նա չեղյալ կհայտարարի մուտքի արտոնագրերի ռեժիմը: «Ես շարունակում եմ հուսալ: Մենք սատարում ենք այդ նախաձեռնությանը ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային տեսակետից»,-հայտարարել է Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը Նախիջևանում: Ըստ նրա` թուրքական իշխանությունները ջանքեր են գործադրում նախիջևանա-թուրքական գործարար խորհրդի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանում առևտրի ազատ գոտու ստեղծման համար: Չաղլայանը նշել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ շարունակվում է մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման գործընթացը, բացի այդ, Թուրքիան փորձում է եվրոպական երկրներին համոզել, որ նրանք ևս չեղյալ հայտարարեն մուտքի արտոնագրերը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: